Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հակավիրուսային և մրսածության դեմ կոկտեյլ . 168. am

Հակավիրուսային և մրսածության դեմ կոկտեյլ . 168. am

Շուտով ձմեռ է, և շատերը մտածում են իմունիտետի բարձրացման մասին: Կարելի՞ է արդյոք դա անել առանց թանկարժեք դեղերի: Պատասխանը՝ այո: Դրանում կօգնի հրաշագործ միջոցը՝ պատրաստված կոճապղպեղի և ծովաբողկի (хрень) հիմքով:

Կոճապղպեղից և ծովաբողկից կոկտեյլն ընդունում են նյութափոխանակության կարգավորման համար՝ որպես հակավիրուսային և հակամրսածության միջոց: Կոճապղպեղի արմատը լավ է նյութափոխանակության համար, ծովաբողկը մաքրում է բրոնխները լորձից, մեղրը և կիտրոնը հարստացնում են օրգանիզմը վիտամիններով և միկրոէլեմենտներով:

Ապացուցված է, որ կոճապղպեղով և ծովաբողկով վիտամինային խառնուրդն ամրացնում է անոթները, որը նպաստում է աթերոսկլերոզի դեմ բուժմանը, ընդհանուր առմամբ, բարելավում է հիշողությունը: Այս խառնուրդում պարունակվող կոճապղպեղը բարելավում է մարսողությունը, արագացնում է նյութափոխանակությունը և շնորհիվ դրա՝ նպաստում է նիհարելուն:

Վիտամինային կոկտեյլ

Բաղադրիչներ.

  1. ծովաբողկի արմատ. 125 գ
  2. կոճապղպեղի արմատ. 50 գ
  3. կիտրոն. 3 հատ
  4. մեղր. 3 ճ/գ
  5. դարչին. 2 ճ/գ:


Պատրաստման եղանակը. կեղևազրկել ծովաբողկի և կոճապղպեղի արմատները: Տեղավորել արմատները բլենդերի մեջ: Կիտրոնը մանր կտրատել և ավելացնել արմատներին բլենդերի մեջ: Հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Խառնուրդին ավելացնել մեղր և դարչին: Խառնել և լցնել ապակե տարայի մեջ:


Պատրաստի խառնուրդը պահպանել սառնարանի մեջ: Օգտագործել օրը 2 գդալ, 3 շաբաթվա ընթացքում: Վիտամինային խառնուրդը կբարելավի Ձեր առողջությունը, օրգանիզմին կապահովի ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերով: Դրա օգտագործումը կարագացնի նյութափոխանակությունը և կկարգավորի քաշը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ